«Washington Post». Ցեղասպանության օրերին հայերի գոյատևման գինը եղել է իրենց հայ լինելու մասին լռելը
«Washington Post» պարբերականը տպագրել է հոդվածագիր Քրիս Բոհջալյանի «Թուրքիայի քաղաքներից մեկում, որտեղ ապրում էին 10.000 հայեր, հիմա մնացել է միայն մեկը» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը որոշ կրճատումներով.
«Թուրքական Չունկուշ գյուղում ապրում էր 98-ամյա Ասյան: Երբ ես հանդիպեցի Ասյային մայիս ամսին, նրա դուստրն ինձ հյուրասիրեց քրդական թեյ: Եթե ես մի օր էլ վերադառնամ գյուղ ու իմանամ, որ նա մահացել է, կարծում եմ, որ ես կլացեմ: Ինչու ես կլացեմ մի կնոջ համար, ում ես տեսել եմ մեկ անգամ, ով ապրել է երկար տարիներ, ով իմ ասածներից անգամ մեկ բառ չէր կարողանում ընկալել: Ով միայն խոսում էր թուրքերն, մի լեզու, որում ես կարող է միայն ասել «խնդրեմ» և «շնորհակալություն»: Քանի որ Ասյան թաքնված հայ է և նա Չունկուշում ապրող վերջին հայն է:
Ես նրան հանդիպել էի իմ 6 ամերիկահայ ընկերների հետ, որոնց հետ ճամփորդում էի Թուրքիայի այն հատվածով, որը շատ հայերը համարում են պատմական Հայաստան: Մենք մի տարածաշրջանում էինք, որն այսօր հիմնականում քրդական է, բայց 98 տարի առաջ այնտեղ բնակվում էին քրդերի, թուրքերի, ասորիների և հայերի խառնուրդը: Մենք ուխտագնացություն կատարեցինք` դիտելու հայկական եկեղեցիներն ու վանքերը, մշակույթի ավերակներ, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ ոչնչացվել էին երկրի երեսից: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1.5 միլիոն հայեր համակարգված ոչնչացվել են` Օսմանյան կայսրությունում բնակվող յուրաքանչյուր չորսից երեք հայ ոչնչացվել է:
Հինգերորդ օրը մենք այցելեցինք Չունկուշ, որտեղ մինչև 1915 թ. 10.000 հայերից բաղկացած զարգացող համայնք կար: Տարիներ առաջ, մի քանի օր շարունակ, թուրք ժանդարմները և քրդերը իջնում էին գյուղ և հայերին տանում դեպի Դուդան կոչվող ձորի ուղղությամբ, որտեղ նրանց վրա կրակում էին կամ պարզապես գցում անդուդը: Ժանդարմներից մեկը Ասյայի մորը հետ է քաշում ձորի բերանից, քանի որ նա բավականին գեղեցիկ էր: Նա որոշում է ամուսնանալ վերջինիս հետ: Եվ այսպես, նրան խնայեցին` նա մեկն է այն շատ քիչ հայերից, ովքեր փրկվեցին 1915 թ.-ին:
Չունկուշի գյուղացիներից շատերը խոստովանել են, որ մի ժամանակ այնտեղ հայերը են ապրել, բայց նրանք ինչ-որ պահին «տեղափոխվել են»: Ճշմարտությունն այն է, որ նրանք դեռ այնտեղ են, նրանց ոսկորները գտնվում են Դուդանի ձորում:
Կոտորածներից հետո, 10.000 հոգուց բաղկացած հայկական համայնքը փոխակերպվեց` դառնալով քրդերի քաղաք:
Ասյան և նրա մայրը մեծացել են՝ տեղյակ լինելով, որ ազգությամբ հայ են, բայց ստիպված են եղել լռել: Ցեղասպանության օրերին դա նրանց գոյատևման գինն է եղել: Հավանաբար, սա թաքնված հայերի սահմանումն է:
Ամեն անգամ, երբ մենք խնդրում ենք Ասյային ասել, որ նա հայ է, նա իր գլուխը թափահարում է ու լռում: Մեկ անգամ էլ նրա աղջիկը նշեց. «Մենք չենք կարող խոսել այդ մասին»:
Ամեն անգամ, երբ մենք նրան հարցնում էինք, թե նրա մայրը ինչ է պատմել նրան ձորի մասին, նա նայում էր ներքև ու շշուկով նշում. «Ես շատ երիտասարդ եմ եղել: Ես չեմ հիշում»: Երբեմն նա սկսում մի նախադասություն, «Իմ մայրն ասաց», բայց հետո նա լռում է:
Այսօր Հայոց ցեղասպանության վերապրածներից քչերն են մնացել: 2015թ-ին Հայոց ցեղասպանության հարյուր ամյակին, շատ քչերն են մնալու: Ես հուսով եմ, որ Ասյան մեզ հետ կլինի, քանի որ ես մտածում եմ այդ օրերին վերադառնալ Չունկուշ: Գյուղացիներից և ոչ ոք չի պատրաստվում նշել այդ ձորում նետված 10.000 հայերի մահը: Այսպիսով, ինձ նման մարդիկ պետք է ջանք գործադրեն, աշխարհում ապրող «Ասյաներին» գրկաբաց ընդունելու ուղղությամբ, ովքեր եղել են այնտեղ»: