Բարձրագույն կրթություն. ուսանողի ապագա, թե ծնողական ամբիցիա (Տեսանյութ)
«Ժամանակը և մենք» ծրագրի հերթական թողարկումը նվիրված է կրթության հիմնախնդիրներին: Հաղորդման հյուրն է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Երանուհի Մանուկյանը:
Ի՞նչ է կրթությունը 21րդ դարում, և ի՞նչ սոցիալական դեր ունի կրթական հաստատությունը: Ինչպե՞ս է որոշվում մասնագիտության ընտրության հարցը Հայաստանում: Ի՞նչ հոգեբանական և ինտելեկտուալ պաշարով է դպրոցից բուհ գալիս ուսանողը:
Երանուհի Մանուկյանի կարծիքով` կրթության մեջ խիստ կարևոր է քաղաքացիական կողմնորոշումը, այսինքն` ոչ միայն պետք է լինել գիտելիքի կրող, այլև այդ գիտելիքը պետք է ի ցույց դնել վարքի մակարդակում:
«Ուսանողը վերջին շրջանում հետաքրքիր հասունացում է ապրել. եթե նախկինում դասախոսի նկատմամբ հարգանքն ապրիորի էր, ապա այսօր ուսանողը մտնում է լսարան և «ասում» դասախոսին՝ ինձ ապացուցիր, որ դու կարող ես ինձ համար հեղինակություն լինել»,- նշում է փորձագետը:
Բացի այդ, նրա կարծիքով, պետք է վերացնել կրթական հաստատություններում «տնավարի մթնոլորտը»:
Այս և այլ հարցերի մասին մանրամասն դիտեք տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա