Ուկրաինայի Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ է գրանցվել
Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ:Այս մասին հաղորդում է «ՌԲԿ.ուա» լրատվական գործակալությունը:
Գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն, օրինագծի տեքստը դեռևս տեղադրված չէ Ուկրաինայի օրենսդրի պաշտոնական կայքում:
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության պատգամավոր Արսեն Ավակովը և իշխանական «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչ Վիլեն Շատվորյանը: Օրինագծի քննարկման ժամակետները դեռևս հստակեցված չեն:
Նշենք, Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը` 1965թ., նրան հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ, Վատիկանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում