«Որպես «ՀայՌուսգազարդ»-ի տնօրեն, դժգոհ եմ գազի սակագնից, իսկ որպես այս երկրի քաղաքացի` չեմ կարող դժգոհ լինել»
«Որպես «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն դժգոհ եմ գազի այսօրվա հաստատված սակագնից, իսկ որպես այս երկրի քաղաքացի, որպես սպառող` չեմ կարող դժգոհ լինել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքերով` որպես ընկերության տնօրեն դժգոհ է, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտում ամբողջությամբ ներառված է եղել այն աշխատանքների ծավալը, որոնք անհրաժեշտ են «ՀայՌուսգազարդ»-ի զարգացման և ընթացիկ շահագործման համար: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կրճատումները կատարվել են այն ուղղություններով, որոնց չիրականացման արդյունքում մեր գազատրանսպորտային և գազաբաշխման համակարգը դրանից չէր տուժի: Իհարկե, լավ կլիներ, որ այդ աշխատանքները ժամանակին կատարվեին: Եթե մենք հնարավորություն ունենայինք մեր ներկայացրած ծավալով ստանալ մեր գումարները, բնական է, որ շահագործումն իրականացվելու էր ավելի բարձր մակարդակով, քան հիմա կարվի»,- ասաց Վ. Հարությունյանը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ հանձնաժողովը հաշվարկելով վերջնական սպառողների համար գազի սակագինը, հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակը, ըստ համաձայն` կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի սակագինը: Բացի այդ, ըստ նրա, «ՀայՌուսգազարդ»-ը չի կարողացել հիմնավորել շահագործման պահպանման ծախսերով պայմանավորված շատ ծախսային հոդվածներ, ինչի արդյունքում էլ այդ բոլոր գործոնները հաշվի առնելով հաստատվել է գազի այն սակագինը, որն այսօր ընդունվեց ՀԾԿՀ-ի նիստում:
Վ.Հարությունյանի խոսքերով` գազաբաշխման համակարգում ունեն 50 տարուց ավելի շահագործվող գազատարներ, որոնք պետք է արդիականացնել, մինչդեռ այսօր հաստատված սակագնով «ՀայՌուսագազարդ» ընկերությունը չի կարող նման աշխատանքներ իրականացնել: «Առաջիկա տարիներին, երբ պայմաններն ավելի լավ կլինեն, աշխատավարձերն ավելի բարձր կլինեն և հասարակությունն էլ պատրաստ կլինի, միգուցե հանձնաժողովը նորից վերանայի սակագները, որպեսզի պահպանենք մեր ունեցածը»,- ասաց Վ.Հարությունյանը:
«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենը նշեց նաև, որ ընկերությունը ինչպես 2011թ-ին, այնպես էլ 2012թ-ին աշխատել է վնասով: «Նախորդ տարի ավելի մեծ վնասով ենք աշխատել, քանի 2011թ-ին էր»,- նշեց նա:
Նախորդող` Հաստատվեց գազի նոր սակագինը. 1 խմ-ի համար սպառողը պետք է վճարի 156 դրամ
Գազի թանկացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի վրա կլինի ընդամենը 5% (լրացված)
Էլեկտրաէնեգիան թանկացավ 8 դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները