Զաքարյան. 40-50 սիրիահայ ընտանիք Հայաստանից մեկնել է այլ երկրներ
Այն, որ Հայաստանում աշխատանք չգտնելով սիրիահայ ընտանիքներ մեկնել են այլ երկրներ, Սփյուռքի նախարարությունում չեն թաքցնում:
«Նրանք ընդամենը մի քանի տասնյակ ընտանիքներ են, մոտ 40-50 ընտանիք»,-Panorama.am-ին նման թվեր ներկայացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Աշխատանք գտնելու հույսով նրանից մի քանիսը մեկնել է Կանադա, մի քանիսը` Լեհաստան, մյուսներն էլ նախընտրել են Կիպրոսը:
Կա՞ն ընտանիքներ, որոնք ևս այդ ուղու վրա են: Հարցին ի պատասխան նախարարության պաշտոնյան ասաց, այդ ցանկությունը տիպական չէ, կարող է հատ ու կենտ մարդիկ նման ցանկություն ունենան, համայնդեպս նախարարության աշխատակիցների մոտ չեն արտահայտվել:
Սփյուռքի նախարարությունում տեղյակ չեն, արդյոք հաջողվե՞լ է հայրենիքից հեռացած ընտանիքներին աշխատանք գտնել, ինչո՞վ են նրանք հիմա զբաղվում:
«Չենք էլ կարող հետաքրքրվել: Այդ հսկայական մասայի մեջ շատ դժվար է իմանալ, նրանք ուր գնացին: Դա նրանց անհատական նախաձեռնությունն է»,-ասաց Զաքարյանը:
Նրա ներկայացրած տվյալներով, նախորդ տարվա սկզբից մինչև առա այսօր մոտ 13 հազար սիրիահայ է եկել Հայաստան, որից 5 հազարը նորից վերադարձել է Սիրիա:
«Նրանք Սիրիայում թողել են իրենց տունը, տեղը, գույքը, սեփականությունը, շատ դեպքերում տան անդամներից մեկին: Նրանք այդ ունեցվածքը պահպանելու խնդիր ունեն: Հիմա էլ այստեղ մնացածները գնում-գալիս են»,-ասաց նախարարության աշխատակազմի ղեկավարը, հիշեցնելով, որ այս շաբաթվա ընթացքում 38 մարդ վերադարձել է Սիրիա:
Այս տարվա ընթացքում 7 հազար սիրիահայ է եղել Հայաստանում, վերջին ամիսների ընթացքում ցամաքային ճանապարհով հայրենիք է եկել ևս 1000-ը, այս պահին ունենք 8 հազար սիրիահայ:
Նախորդող հրապարակում`
Սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով Աշտարակում կհիմնվի «Նոր Հալեպ» թաղամասը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները