«Hurriyet». Անկարան բարկացած է Հայերի զանգվածային ոչնչացումների վերաբերյալ Հռոմի Պապի ձևակերպումներից
2013թ. հունիսի 5-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հավատացյալների հետ իր շաբաթական հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել Վատիկանի սուրբ Պետրոս հրապարակում: Հունիսի 3-ին Կիլիկիայի Հայոց պատրիարքի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում Պապի կողմից հնչեցված միտքը, ըստ որի՝ հայերի զանգվածային սպանությունները 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ վերջինս գնահատել է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», խիստ զայրույթ է հարուցել Թուրքիայում:
Հունիսի 7-ին թուրք դիվանագետը «Hurriyet»-ին հաղորդել է հետևյալը. «Թուրքիայի արտգործնախարարությունը տվյալ խնդիր վերաբերյալ ներկայացրել է իր տեսակետը և հիասթափություն հայտնել Վատիկանին և Անկարայի դեսպանությանը»:
Պապը հանդիպել է պատվիրակության անդամների հետ և երբ նրանցից մեկը հաղորդել է, որ ինքը հանդիսանում է ցեղասպանության զոհերից մեկի հետնորդ, նա արձագանքել է. «20-րդ դարի 1-ին ցեղասպանությունն այն է՝ ինչ տեղի է ունեցել հայերի հետ»՝ դրանով իսկ վերահաստատելով դեռևս Բուենոս Այրեսում կարդինալ եղած ժամանակ իր հնչեցրած տեսակետը առ այն, որ ինքը զանգվածային սպանդը գնահատում է որպես «հայկական ցեղասպանություն»:
2006 թ. Բուենոս Այրեսում սպանդի 91-րդ տարելիցի ժամանակ նա հորդորել է Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը՝ որպես «Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և ընդհանրապես մարդկության դեմ կատարված լրջագույն հանցագործություն»:
Մեկնաբանելով տվյալ խնդիրը, հայ առաքելական եկեղեցու Գուգարքի թևի արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանն ասել է. «Պապը խոսում է պատմական ճշմարտության մասին: Թուրքիան պարտավոր է տեսել այդ ցավերը և առեսրեվել ցեղասպանության փաստի հետ»-ասել է նա «Hurriyet»-ի թղթակցի հետ զրույցում՝ հավելելով, որ «Վատիկանի արխիվները կարող են բացվել սույն խնդիրը քննության առնելու համար»:
Արևելյան Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տնօրեն Ալֆոնս Տաբակյանը բացատրել է, որ կաթոլիկ բարձրագույն պաշտոնյայի կողմից սա առաջին հայտարարությունն էր այն պահից սկսած, երբ նա դարձել է Պապ՝ առաջնորդելով կաթոլիկ եկեղեցին:
«Hurriyet»-ը, հղում հայկական կայքերից մեկին, գրել է, որ Տաբակյանը Պապի հայտարարությունը որակել է «որպես շատ կարևոր, քանզի Պապի բառերը վեր են ցանկացած պետությունից կամ հավատքից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան