Ապրիլին Երևանում փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է 1.5 անգամ
2013 թվականի ապրիլ ամսվա շրջակա բնական միջավայրի աղտոտվածության մշտադիտարկման արդյունքում Երևան քաղաքի 6 դիտակայաններում ակտիվ նմուշառման եղանակով մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները: Ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 658 փորձանմուշ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, որոշված նյութերից փոշու միջին ամսական կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.5 անգամ:
Քաղաքի մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ կայանների միջոցով որոշվել են ածխածնի մոնօքսիդի, ազոտի օքսիդների (ազոտի մոնօքսիդ, ազոտի երկօքսիդ և ընդհանուր օքսիդներ) և ծծմբի երկօքսիդի պարունակությունները: Ավտոմատ սարքի միջոցով ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշման համար կատարվել է օդի 10 325, ազոտի օքսիդների համար` 2 985, ծծմբի երկօքսիդի համար` 17 513 դիտարկում: Ըստ ավտոմատ սարքերի տվյալների, մթնոլորտային օդի փորձանմուշներում որոշված նյութերի միջին ամսական կոնցենտրացիաները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում: Քաղաքի պասիվ նմուշառման 47 դիտակետերի միջոցով վերցված մթնոլորտային օդի 353 փորձանմուշներում ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են թույլատրելի նորմաների սահմաններում:
Ապրիլին մակերևութային ջրերի նմուշառ կատարվել է հանրապետության 41 գետերի, Արփա-Սևան թունելի, Արփիլճի, Ախուրյանի, Ապարանի, Ազատի և Կեչուտի ջրամբարների, Երևանյան և Սևանա լճերի 116 դիտակետերում: Վերցված 135 փորձանմուշներում որոշվել է 45-ական ցուցանիշ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները