Ա. Բախշյան. Հետո կերևա, քվեարկությանը կմասնակցե՞նք, թե՞ ոչ
Երևանի ավագանին, ինչպես արդեն տեղեկացրել է Panorama.am-ը, այսօր գումարեց անդրանիկ նիստը: Ինչպես փոխանցում է նիստից Panorama.am-ի թղթակիցը, նիստի օրակարգում հետևյալ հարցերն են`
1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։
2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։
3. Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների կազմավորում։
4. Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։
5. Երևանի ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։
«Բարև Երևան» դաշինքը չմասնակցեց քվեարկությանը:
«Այսօր թե ընդհանրապես»` հարցադրում արեց ավագանու անդամներից մեկը:
«Հետո կտեսնեք»,- արձագանքեց Անահիտ Բախշյանը:
Հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին`
Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` ՀՀԿ անդամ Նաիրիա Նահապետյանը
Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով` ՀՀԿ անդամ Հովհաննես Թոքմաջյանը
Իրավական հարցերի մշտական հանձնաժողով` ՀՀԿ անդամ Երվանդ Ղազարյանը
Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը:
Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը կայանալու է հունիսի 11-ին քաղաքապետարանում: Այս մասին հայտարարվեց Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում: Երդմնակալության արարողությանը հրավիրված են բարձրաստիճան անձիք, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան