Հայկ Դարբինյանն ազատվեց պաշտոնից
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայ Դարբինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝
Հայկ Դարբինյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Դարբինյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2001-ից, իսկ 2002-ից` նախարարի առաջին տեղակալն էր:
Ծնվել է 1942թ., Վրաստանում:
1958 թ. ավարտել է Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի միջնակարգ դպրոցը:
1960-1967թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:
Բժշկական պրակտիկան.
1968-1970թթ. որպես թերապևտ աշխատել է Հանրապետական ֆիզկուլտուրայի դիսպանսերում:
1971-1984թթ. աշխատել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցում' որպես բժիշկ-օրդինատոր:
1984թ. նշանակվել է Առողջապահության նախարարության ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ-ի գլխավոր բժիշկ:
1986-1994թթ. որպես գլխավոր բժիշկ աշխատել է Հանրապետական ֆիզիոթերապևտիկ հիվանդանոցում, որը 1994 թվականին վերակազմավորվել է հոսպիտալի:
1994-2001թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, մինչև 1997 թ. ՊՆ վերականգնողական կենտրոնի, այնուհետև որպես Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ: ՈՒնի բժշկական ծառայության փոխգնդապետի կոչում:
2001թ-ին նշանակվել է ՀՀ առաղջապահության նախարարի տեղակալ:
2002թ-ից' նախարարի առաջին տեղակալ:
«Ջավախք» հայրենակցական միության անդամ է:
1996թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուի թեզ: Ռուսաստանի ԲԳԱ թղթակից անդամ է: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարության մշակման հանձնաժողովի անդամ է:
2005թ. պարգևատևվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
2007թ. պարգևատրվել է Առողջապահության ոլորտի բարձրագույն պարգևով' «Մխիթար Հերացի» մեդալով: Պարգևատրվել է կառավարական այլ պարգևներով ու մեդալներով:
Ամուսնացած է, ունի 2 երեխա և 4 թոռ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա