ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ Վրաստանը կշարունակի եվրոատլանտյան ինտեգրման իր ձգտումը և կդառնա ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Այս մասին հղում անելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը, հայտնում է «Գռուզիա օնլայն» պարբերականը:
Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը իր ցավակցություններն է հայտնել Վրաստանի վարչապետին Աֆղանստանում յոթ վրացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:
ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին ակաբեկչության դեմ պայքարում ներդրած ջանքերի համար և ընդգծել, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետություններից ամենամեծ զորախումբն ունի ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում: Նա նաև ցանկություն է հայտնել մոտ ժամանակներում հանդիպել և քննարկել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության խորացման հեռանկարները:
Տեղեկացնենք, որ Աֆղանստանում վրացական ռազմակայանի վրա մահապարտի հարձակման հետևանքով զոհվել է 7 զինծառայող, իսկ 9-ը՝ վիրավորվել: Վրաստանի նախագահի որոշմամբ հունիսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում