Իրանի նախկին նախագահներ Հաշեմի Ռաֆսանջանին և Մոհամմադ Խաթամին խնամի են դարձել
Իրանի նախկին նախագահներ Հաշեմի Ռաֆսանջանին և Մոհամմադ Խաթամին խնամի են դարձել:
Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ օրերս Իրանում տեղի ունեցած հարսանյաց արարողություններից մեկի ժամանակ ներկա են եղել նաև նախկին նախագահներ Հաշեմի Ռաֆսանջանին և Մոհամմադ Խաթամին: Ռաֆսանջանիի քրոջ թոռն ամուսնացել է Խաթամիի քրոջ տղայի հետ, այսպիսով նախկին նախագահները բարեկամացել են:
Աղբյուրը հավելում է, որ հարսանյաց արարողության ժամանակ, որին ներկա են բարեփոխական ուժերը ներկայացնող հայտնի քաղաքական գործիչներ, առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ բուռն քննարկումներ են կատարվել:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու