Տավուշի, Կոտայքի և Լոռու մարզպետների պաշտոնանկության հարցն օրակարգում է
«Ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին գրել է, որ իշխանական վերնախավում այժմ էլ քննարկվում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին պաշտոններից ազատելու հարցը:
Ի դեպ, այս պաշտոնանկությունների հարցը պետք է արդեն քննարկված լիներ, բայց Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո այդ գործընթացը կարծես թե առայժմ կասեցվեց: Ս. Խաչատրյանը նույնպես այդ պաշտոնանկությունների ցանկում էր, բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան