Պատրիարք Կիրիլը վանականներին հորդորել է հրաժարվել համացանցից
Համայն Ռուսո պատրիարք Կիրիլն հայտարարել է, թե վանականները գայթակղությունից զերծ մնալու համար չպետք է օգտվեն համացանցից: Պատրիարքը կարծիք է հայտնել, թե կարիք չկա մենակյաց կյանքը ժամանակակից պայմաններին համապատասխանեցնելու միջոցներ ստեղծել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Համացանցն այսօր մեծ գայթակղություն է դարձել: Շատ վանականներ, իմ կարծիքով, անմիտ են վարվում` մի կողմից հեռանում են աշխարհիկ կյանքից, որպեսզի փրկության համար բարենպաստ պայմաններ ստեղծեն, մյուս կողմից վերցնում են բջջայինն ու համացանց մտնում, որտեղ, ինչպես գիտենք կա մեծ գայթակղություն ու մեղք», - ասել է պատրիարքը:
Ինչ վերաբերում է քահանաներին, ապա պատրիարք Կիրիլն, ընդհակառակը, կոչ է արել ավելի ակտիվ օգտագործել համացանցը քրիստոնեական առաքելության համար: Ավելի վաղ Կիրիլն հայտարարել էր, թե բլոգերն ու սոցիալական ցանցերը նոր հնարավորություններ են ընձեռում և կարգադրել էր մշակել սոցիալական ցանցերում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայության ծրագիր: Այս տարվա մարտ ամսին Ուղղափառ եկեղեցին հավատացյալներին հորդորել էր Մեծ Պահքի շրջանում զերծ մնալ ոչ միայն մսային և կաթնային կերակուրներից, այլև սոցիալական ցանցերից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան