Արցախում ներկայացվելու է ՀՀ և ԼՂՀ համատեղ մշակված առողջապահության համակարգի առաջիկա 5 տարիների զարգացման հայեցակարգը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
Եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, վարչապետի հետ, ինչպես նաև ԼՂՀ առողջապահության նախարարությունում:
Կարևորելով առողջապահության ոլորտում համագործակցությունը` քննարկվելու են հարցերի լայն շրջանակներ: Մասնավորապես ներկայացվելու է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի առաջիկա 5 տարիների զարգացման հայեցակարգը, կքննարկվեն դրան առնչվող հարցերը, ինչպես նաև տարբեր ոլորտներում` բժշկական կազմակերպությունների արդիականացում, դեղորայքային քաղաքականություն, մոր և մանկան առողջություն, սանիտարահամաճարակային անվտանգություն և այլն, փոխգործակցության մանրամասները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու