Ստյոպա Սաֆարյան. Նման ճղճիմ ներկայացմանը ներկա գտնվելու ցանկություն չունեի
Երևանի նորընտիր ավագանու այսօրվա նիստում բացակա էր միայն «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը: Panorama.am-ը հետաքրքրվեց պարոն Սաֆարյանից, արդյո՞ք նա բոյկոտում է ավագանու նիստերը:
«Ավագանու առաջին նիստին իմ չմասնակցությունը երկու պատճառ ունի: Ես Բրյուսելում եմ՝ ՆԱՏՕ-ի գրասենյակ այցելության ծրագրի շրջանակներում: Եվ երկրորդ` այդ ծրագրով Բրյուսելյան հանդիպումներն ավելի նախընտրելի էին, քանի որ կանխավ գիտեի, որ Երևանի ավագանում այդ օրը ընդամենը ՀՀԿ-ը և ԲՀԿ-ը իրար մեջ բաժանելու են բոլոր պաշտոնները՝ համաձայն այն օրենքի, որը այդ երկու կուսակցությունները 2009թ. համատեղ նախաձեռնեցին և ընդունեցին Ազգային ժողովում: Իսկ նման ճղճիմ ներկայացմանը ներկա գտնվելու ցանկություն չունեի»,-Panorama.am-ին ասաց «Բարև Երևան» խմբակցության անդամը:
Հիշեցնենք, որ խմբակցության նիստին ներկա անդամները չեն մասնակցել քվեարկությանը:
Ի տարբերություն ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական անդամների, նրանք ոչ ծափահարել են, ոչ էլ ոտքի կանգնել` նորընտիր քաղաքապետին դիմավորելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան