«Խելացի և ապահով քաղաք». Ցուցահանդեսին մասնակցել է նաև Երևանը
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, «ԲԻԱ էսֆերա» ընկերության աջակցությամբ, հունիսի 6-ից 7-ը Մոսկվայի կառավարության տանը մասնակցել է տեղեկատվական անվտանգության և տեղեկատվական փոխգործակցության «Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ» 9-րդ համաժողովին:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, համաժողովի շրջանակում կազմակերպված «Խելացի և ապահով քաղաք» (Smart & secure city ) ցուցահանդեսում երևանյան պատվիրակությունը ներկայացրել է «Քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների բազմաֆունկցիոնալ համակարգի» միասնական լուծումը:
Համաժողովին և ցուցահանդեսին մասնակցել են պատվիրակություններ ՌԴ 83 սուբյեկտներից, ինչպես նաև ԱՊՀ և Եվրասիական տարածաշրջանից հրավիրված այլ երկրներից:
Երևանի տաղավարում ներկայացված նախագիծը մեծապես հետաքրքրել է մասնակիցներին: Համաժողովի ընթացքում քննարկվել են ներկայացված նախագիծն այլ քաղաքներում ներդնելու և հնարավոր համագործակցության հարցեր:
Նշենք, որ նման միջոցառումներին Երևանի մասնակցությունը կնպաստի նաև քաղաքի վարկանիշի բարձրացմանը:
Համաժողովի ավարտին երևանյան պատվիրակության անդամները պարգևատրվել են դիպլոմներով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան