Է. Մամեդյարով. Միջնորդները նախապատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հունիսի 7-ին, Լոնդոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Նրա տեղեկացմամբ, միջնորդները շարունակում են նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Է. Մամեդյարովը նաև ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պլանավորել է հունիսի վերջին հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները