Նոր կարգով հավատարմագրում հայաստանյան որևէ բուհ դեռ չի ստացել
Թեև 2011 թվականից Հայաստանում գործում է մասնագիտական կրթություն իրականացնող կրթական հաստատությունների հավատարմագրման նոր կարգ, բայց մինչ օրս հայաստանյան որևէ բուհ նոր կարգով հավատարմագրում չի ստացել: Հին կարգով հավատարմագրումը գործում է մինչև 2015 թվականը: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, գլխավոր մասնագետ Անուշավան Մակարյանը:
Նա մանրամասնեց հավատարմագրման հին ու նոր կարգերի տարբերությունը. «Հավատարմագրման նոր կարգը նախատեսում է բոլորովին այլ գործընթաց՝ բուհի ինքնավերլուծություն սեփական գործունեության վերաբերյալ, մատուցվող կրթական ծառայությունների որակի գնահատում, մասնագիտական, հավատարմագրման հանձնաժողովների կողմից որոշման ընդունում՝ բուհի կողմից մատուցվող ծառայությունների կամ կրթական ծրագրի հավատարմագրման վերաբերյալ և այլն: Մինչդեռ հին կարգն իրակացվում էր շրջանավարտների որոշակի տոկոսային մասի որակի վերաբերյալ գնահատականի հիման վրա, այսինքն՝ մինիմալ գիտելիքների որոշակի քանակություն ցուցաբերող ուսանողների թվով որոշվում էր բուհի հավատարմագրված լինելը կամ չլինելը»:
Ըստ Ա. Մակարյանի, նոր գործընթացը նախատեսում է մասնագիտական խմբի կողմից բուհի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտորի գնահատում: Նաև նաև նշեց, որ հավատարմագրման նոր կարգը նույնն է պետական և ոչ պետական հաստատությունների համար:
«Կրթության մասսայականցում է ընթանում. բուհերն ընդունում են ցանկացած դիմորդի և լուրջ խնդիր կա տարբեր մակարդակով ընդունված բուհերի դիմորդների և ավարտական պահանջների: Պետությունն ի սկզբանե պահանջներ էր դնում միայն ավարտող շրջանավարտի վրա, իսկ նոր կարգով սկսում է ուշադրություն դարձնել, թե ինչպես է բուհում ընթանում կրթական ընթացքը, ինչ ծառայություններ են մառուցվում, այսինքն՝ բուհի առաքելությունից սկսած մինչև կրթության որակի ապահովում»,- մասնագետն այսպես բացատրեց հավատարմագրման նոր կարգին անցնելու անհրաժեշտությունը:
Ա. Մակարյանը տեղեկացրեց, որ առայժմ ընթանում են փորձնական հավատարմագրումներ: ԵՊՀ-ում ու Բժշկական համալսարանում փորձնական հավատարմագրման գործընթացն ընթանում է հոլանդական համապատասխան կառույցների հետ համատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա