«Ռուսաստանում գործող ավարական հեռուստաալիքը կարող է Ադրբեջանի համար լուրջ սպառնալիք հանդիսանալ»
Ռուսաստանում «AvarTV» ինտերնետային հեռուստաալիք է ստեղծվել, որի նպատակը «ավարական եղբայրության» գաղափարի քարոզումն է: Ինչպես հայտնում է «Veteninfo.az» կայքը, «էթնիկ անջատողականությանը աջակցող» այդ հեռուստաալիքի գործունեությունը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ Ադրբեջանի համար:
«Դաղստանի տարածքում «Ավարների ազգային ինքնավարության» անվան տակ նոր աշխարհագրական տարածք հայտարարելուն զուգահեռ, «Avar TV»-ին ծրագրում է օրակարգ մտցնել նաև Ադրբեջանի Բելքանի, Զաքաթալայի, Կախի շրջանները որպես ինքնավարության պատմական հողեր լինելու փաստը: Այս ամենը սկսել է ավելի ակտիվանալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ծագումով ավար Ռամազան Աբդուլաթիպովին Դաղստանի նախագահ նշանակելուց հետո»,- գրում է ադրբեջանական կայքը:
«Veteninfo.az» նշում է նաև, որ Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների պետական օժանդակության նախագծերի շրջանակում գործող «AvarTV»-ի հիմնադիրն ու ղեկավարը Մագոմեդ Դադիլովն է: Գիտական գլխավոր խորհրդատուն Մոսկվայում գործող «Ավարական ազգային մշակութային ինքնավարություն» կազմակերպության փոխնախագահ Շահբան Խափիզովը: Բացի Մոսկվայից, հեռուստաալիքը հատուկ ներկայացուցչություններ ունի Դաղստանում, և ծրագրել է մոտ ժամանակում հատուկ թղթակցական կետեր բացել նաև Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում:
Հիշեցնենք, որ Դաղստանում մոտ 850 հազար ավար է բնակվում, իսկ Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, 51 հազար: Սակայն, ըստ մի շարք փորձագետների արդյունքների, ավարների իրական թիվն Ադրբեջանում հասնում է 200 հազարի: Ավարները, ինչպես և Ադրբեջանի այլ բնիկ ժողովուրդները, Ադրբեջանում անընդհատ կրոնական և էթնիկ ճնշումների են ենթարկվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու