Ճանապարհորդության պլանավորմումից` մինչև տրանսպորտային հոսքերի կառավարում. Վրացական լուծումներ «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ում
Վրացական AzRy, Newtelco Georgia և Navigator կազմակերպությունները կմասնակցեն «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2013»-ին, որն այս տարի կկայանա հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Այս մասին հայտնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից:
AzRy-ը Թբիլիսիի տրանսպորտային ինֆորմացիոն համակարգի ստեղծող և սպասարկող ընկերություն է: Ֆորումի ընթացքում կներկայացնի հետևյալ լուծումներն ու համակարգերը.
• “Journey Planner” (ճանապարհորդություն պլանավորող) լուծումը - այն համացանցի վրա հիմնված լուծում է, որը թույլ է տալիս օգտատիրոջը կանգառներից հաշվարկել ճանապարհորդության օպտիմալ պլանը՝ հաշվի առնելով փոխադրամիջոցների ժամանակացույցերը և օգտատերերի այլ նախասիրությունները:
• Թիֆլիսի ուղեվարձի վճարման համակարգը, որը 2006թ.-ից սկսած կիրառվել են Թբիլիսիի մետրոյի, ավտոբուսների ուղեվարձի վճարման համար
• Հանրային փոխադրամիջոցի տեղեկատվական համակարգը, որը տրամադրում է տեղեկություն տարբեր տրանսպորտների երթևեկության մասին
• Դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգը
• Միացյալ դրամական փոխանցումների համակարգը
• Կոմունալ վճարումների իրականացման համակարգ, որը կիրառվել է խոշորագույն վրացական բանկերի համար
Մյուս ընկերությունը` Newtelco Georgia-ն, ֆորումին կներկայացնի տվյալների կենտրոն (Data Centre): ԴիջիԹեք Բիզնես ֆորումին կմասնակցի նաև վրացական ՏՀՏ ոլորտի խոշորագույն լրատվամիջոց Navigator-ը:
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի
Մրցունակության ծրագիրը:
Ֆորումի մուտքն ազատ է:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ինֆորմացիոն գործընկերներն են` telecom.arka.am, panorama.am, panarmenian.net, ittrend.am, lragir.am, ireport.am, mwnews.am, erit.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:
Նախորդող հրապարակումներ`
Ռուսական տեխնոլոգիական լուծումները` ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում
ԴիջիԹեք Բիզնես ֆորումը` հունիսի 21-22-ը