Իրանի նախագահի թեկնածու, Մեջլիսի նախկին նախագահ Հադդադ Ադելը հրաժարվել է նախագահական ընտրապայքարից
Իրանի նախագահի թեկնածու, Մեջլիսի նախկին նախագահ Հադդադ Ադելը հրաժարվել է նախագահական ընտրապայքարից:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ, պահպանողականների թևը ներկայացնող Ղոլամ Ալի Հադդադ Ադելը իր թեկնածությունը հանելու առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ և ընտրողներին կոչ է արել, որ իրենց ձայնը տան այն թեկնածուին, ով հավատարիմ է իսլամական հեղափոխության սկզբունքներին:
Հադադ Ադելը նշել է, որ իր հիմնական նպատակն է, որպեսզի պահպանողականները հաղթանակ տանեն նախագահական ընտրություններում:
Նկատենք, որ պահպանողականների թևը ներկայացնող «Պահպանողականների եռակողմ կոալիցիան» մինչև քարոզարշավը որոշում էր կայացրել, որ կոալիցիայի անդամներ ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելից, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիից և Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից միայն մեկը պետք է որպես միասնական թեկնածու մասնակցեր նախագահական ընտրություններին, սակայն հետագայում որոշում կայացվեց առանձին-առանձին մասնակցել: Քարոզարշավի ընթացքում և Վելայաթին և Ղալիբաֆը հայտարարել են, որ չեն հանելու իրենց թեկնածությունը և մինչև վերջ պայքարելու են:
Հավելենք, որ Հադդադ Ադելը իրանական տարբեր կայքերի կողմից անցկացված սոցհարցումների համաձայն՝ 3 տոկոսից ավել ձայն չի ստացել:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են