Նախագահական ընտրություններից հետո Մահմուդ Ահմադինեժադը կնշանակվի Սայիդ Ջալիլիի առաջին տեղակա՞լ
Սայիդ Ջալիլին պարտավորվում է, որ իր հաղթանակի դեպքում Մահմուդ Ահմադինեժադին կնշանակի իր առաջին տեղակալ:
Այդ մասին նշված է իրանական «էնթեխաբ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և նախագահի թեկնածու, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի թիմերի միջև ներկայում բանակցություններ են ընթանում, համաձայն որոնց՝ եթե Ահմադինեժադի կառավությունը Ջալիլիին աջակցելու գործում օգտագործի իր բոլոր լծակները, ապա Ջալիլին էլ, պարտավորվում է, որ հաղթանակի դեպքում Ահմադինեժադին կնշանակի առաջին տեղակալ:
Նշենք, որ Սահմանադրության պահապանների խորհդի կողմից գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակցի՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի, թեկնածությունը չվավերացվելուց հետո իրանական մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Ահմադինժեադը աջակցում է Սայիդ Ջալիլիին: Վերջերս կայացած մամլո ասուլիսիներից մեկի ժամանակ լրագրողի այն հարցին, թե կառավարությունը սատարո՞ւմ է արդյոք Ջալիլիի թեկնածությունը, Մահմուդ Ահմադինեժադը լռել է:
Նախորդող հրապարակում՝
Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը