Թուրքական հեռուստաալիքը ծաղրել է ադրբեջանցիների համար առաջնորդ համարվող շահ Իսմայիլին
Թուրքիայի «Kanal 24» հեռուստաալիքը ծաղրի է ենթարկել Ադրբեջանում «պետական գործիչ» համարվող պատմական անձ շահ Իսմայիլ Խաթաիին: Սուլթան Սելիմ Յավուզի մասին պատմող հաղորդման ժամանակ հաղորդավարն ու հաղորդման մասնակիցները նշել են, որ պարսկական ցեղախմբի առաջնորդ շահ Իսմայիլը մշտապես պարտություն է կրել թուրքերից և շատ վախկոտ մարդ է եղել: Նրանք նշել են նաև, որ ծաղրանքի արժանի նման անձին, չգիտես ինչու, Ադրբեջանի ժողովուրդը հերոս և առաջնորդ է համարում:
Ադրբեջանական «Bizimyolinfo.com» կայքը գրում է, որ Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը դրա հետ կապված «Kanal 24»-ի ղեկավարությանը բողոքի նամակ է հղել, որում հույս է հայտնել, որ «Ադրբեջանի պատմական դեմքի, պետականության ձևավորման մեջ մեծ դեր ունեցած անձի նկատմամբ սխալ տեղեկությունների հրապարակումները չեն կրկնվի»:
«Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ թուրքական «Kanal 24» հեռուստաալիքը մտնում է «Star» մեդիա խմբի մեջ, որը, ինչպես հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-երը, գնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Ստացվում է, որ Ադրբեջանին վերաբերվող առաջին իսկ հաղորդման մեջ այդ հեռուստաալիքը վիրավորել է Ադրբեջանի ժողովրդի պատմական անձերից մեկին», -գրում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու