ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԿԳ նախարարին
Հունիսի 10-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմի մեջ են Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարիվերդյանը, Երևանի պետհամալսարանի ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը և ՀՀ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանն արծարծվել են Հայաստան-Արցախ գիտակրթական կապերին առնչվող հարցեր։
Զրույցի ընթացքում երկուստեք հավաստվեց, որ այդ ասպարեզում բավական աշխուժացել են փոխհարաբերությունները, ինչը հետզհետե նկատելի արդյունքների է հանգեցնում։ Միևնույն ժամանակ, զրուցակիցները համակարծիք եղան, որ անելիքները նույնպես դեռ շատ են։ Այդ առումով կարևորվեց երկու հայկական հանրապետությունների կրթության ոլորտում իրականացվող, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների օրենսդրական հիմքերի ներդաշնակ ամրապնդման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա