Իրանից դուրս գտնվող քաղաքացիները 96 երկրում կարող են մասնակցել նախագահական ընտրություններին
Իրանից դուրս գտնվող քաղաքացիները 96 երկրում կարող են մասնակցել նախագահական ընտրություններին:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է արտերկրում գործող ընտրական շտաբի ղեկավար Սեյյեդ Քազեմ Սաջջադին:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին երկրից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը, նշել է, որ 96 երկրում գտնվող 128 ներկայացուցչություններում 290 ընտրական տեղամասեր են ստեղծվել, որտեղ էլ կարող են քվեարկել երկրից դուրս գտնվող քաղաքացիները:
Քազեմ Սաջջադին տեղեկացրել է, որ վերջնահաշվարկից հետո արդյունքները կտրամադրվեն ներքին գործերի նախարարությանը, որն էլ սահմանված կարգով կհրապարակի վերջնական արդյունքները:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու