Վահագն Մարգարյանի «Փակուղի» մենապարով կմեկնարկի «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթը
«Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Վահագն Մարգարյանը հանդես է գալու առաջինը: Այս մասին տեղեկանում է մրցույթի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում է 10 երկրի ներկայացուցիչ: Ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ՝
1. Հայաստան
2. Բելառուս
3. Նիդեռլանդներ
4. Շվեդիա
5. Ուկրաինա
6. Չեխիա
7. Լեհաստան
8. Նորվեգիա
9. Սլովենիա
10. Գերմանիա
Ելույթներից հետո ժյուրին կընտրի երկու մասնակիցների, որոնցից էլ կընտրվի «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» միջազգային մրցույթի հաղթողը:
Հիշեցնենք, որ Վ. Մարգարյանը ներկայացնելու է «Փակուղի» մենապարը, բեմադրությունը` Արսեն Մեհրաբյանի: Մրցույթը կայանալու է հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում:
Նախորդող նորություններ՝ Վահագն Մարգարյանը ներկայացնելու է Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ում
«Պատանի պարողների Եվրատեսիլ»-ի ղեկավար. Բավականին բարձր է հայ մասնակիցների պատրաստվածության աստիճանը
Պատանի պարողների Եվրատեսիլ. 11 պարողներ Հայաստանյան եզրափակչում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին