Իրանի Մեջլիսի պատգամավորների կեսը սատարում է նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի թեկնածությունը
Իրանի Մեջլիսի 160 պատգամավոր սատարում է Ալի Աքբար Վելայաթիի թեկնածությունը:
Այդ մասին իրանական «փարսինե.քոմ» կայքի հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ Մեջլիսի նախագահության անդամ Հոսեյն Սաջջանի Նիան:
Տեղեկատվության համաձայն՝ ԻԻՀ Մեջլիսի նախագահության անդամը տեղեկացրել է, որ ԻԻՀ Մեջլիսի շուրջ 160 պատգամավորներ համատեղ հայտարարություն են ստորագրել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում Իրանի նախագահի թեկնածու, հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին:
Նշենք, որ Ալի Աքբար Վելայաթին 16 տարի (1981-1997թթ.) եղել է Իրանի արտգործնախարարը:
Նկատենք, որ պահպանողականների թևը ներկայացնող «Պահպանողականների եռակողմ կոալիցիան» մինչև քարոզարշավը որոշում էր կայացրել, որ կոալիցիայի անդամներ ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելից, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիից և Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից միայն մեկը պետք է որպես միասնական թեկնածու մասնակցեր նախագահական ընտրություններին, սակայն հետագայում որոշում կայացվեց առանձին-առանձին մասնակցել: Քարոզարշավի ընթացքում և Վելայաթին և Ղալիբաֆը հայտարարել են, որ չեն հանելու իրենց թեկնածությունը և մինչև վերջ պայքարելու են, իսկ Հադդադ Ադելն այսօր հրաժարվեց ընտրապայքարից՝ հանելով իր թեկնածությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի նախագահի թեկնածու. Հայաստանի հետ անհրաժեշտ է ընդլայնել տնտեսական հարաբերությունները
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
Իրանում նախագահական ընտրություններից հետո հետընտրական ցնցումների հավանականությունը քիչ է. Իրանագետի մեկնաբանությունը
Իրանի նախագահի թեկնածու, Մեջլիսի նախկին նախագահ Հադդադ Ադելը հրաժարվել է նախագահական ընտրապայքարից
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու