Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայհիդրոմետ ծառայության հաղորդմամբ, հունիսի 10-11-ին, երեկոյան ժամերին, հատկապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ, ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:
Հանրապետության տարածքում հունիսի 10-11-ին շրջանների զգալի մասում, 12-ին` հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում հունիսի 10-11-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Հունիսի 12-ին` տեղումների հավանականությունը փոքր է: