«Իրանն էլեկտրաէներգիայի կարիք չունի, բայց պահպանում է պայմանավորվածությունը Հայաստանի հետ»
Հայաստանը պետք է որոշի, թե որքանով է իրանական գազն այլընտրանք ռուսականի: Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին:
Դիվանագետը հիշեցրեց, որ գազամուղի կառուցման ժամանակ կար պայմանավորվածություն, որ գազի դիմաց տրվելու է էլեկտրականություն, սակայն ներկայումս Իրանը չունի էլեկտրաէներգիայի կարիք, նույնիսկ արտահանում է Իրաք և այլ երկրներ:
«Մենք հավատարիմ ենք այդ պայմանավորվածություններին՝ հաշվի առնելով նաև Հայաստանի վիճակը», - ասաց նա: «Հաշվի առնելով, որ մենք շատ մոտիկ, բարեկամական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, շարունակում ենք մեր գործընկերությունը գազի ոլորտում», - ասաց նա:
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու է Հայաստան ներմուծվող իրանական գազի գինը տարբերվում Թուրքիա արտահանվող գազի գնից, դեսպան նշեց, որ բոլոր հարևաններին գազը մատակարարվում է ըստ միջազգային գների և որևէ մեկի հանդեպ խտրականություն չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում