ԵՊՀ-ն հոսանքազրկված է, իսկ քննասենյակներում քննություն է ընթանում. Ծնողներն անհանգիստ են
Երևանի պետական համալսարանում այսօր «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության մեկնարկից րոպեներ անց համալսարանում հոսանքն անջատվեց, ինչը դրսում հավաքված ծնողների մոտ անհանգստություն առաջացրեց:
ԵՊՀ քննական կենտրոնի ղեկավար Կարինե Հայրապետյանը թույլ տվեց, որպեսզի ոստիկանների ուղեկցությամբ 6-ական ծնող բարձրանան քննասենյակ, որպեսզի համոզվեն` քննասենյակները լուսավոր են, իսկ երեխաներն էլ իրենց լավ են զգում:
Սակայն ծնողները քննասենյակներ բարձրանալուց հետո համոզվեցին, որ իրենք ավելի շատ խանգարում են երեխաներին, քան օգնում: Դրանից հետո քննական կենտրոնի ղեկավարը արգելեց ծնողերին ներս թողնել:
Համալսարանից հայտնեցին, որ զանգել են, զգուշացրել, որ այդ հարցով զբաղվեն, սակայն նկատենք, որ քննությունից անցել է ավելի քան մեկ ժամ, սակայն համալսարանը դեռ հոսանքազրկված է:
Համալսարանի ինժեները վստահեցրեց, որ խնդիրը իրենց հետ կապված չէ, համալսարանի հարակից ողջ տարածքում ևս հոսանք չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա