Գագիկ Ջհանգիրյանը կանչվել է հարցաքննության
Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Գորիսի դեպքերի գործով Զինվորական դատախազի հանձնարարությամբ կանչվել է Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն հարցաքննության, Panorama.am-ին փոխանցում են ՀԱԿ-ի աղբյուրները:
Ջհանգիրյանին հարցաքննության կանչելու համար հիմք է հանդիսացել նրա այսօրվա հարցազրույցը:
Նշենք, որ Ջհանգիրյանը «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Ծանրագույն հանցագործություն է տեղի ունեցել, մեկը սպանվել է, բանակի հրամանատարը ծանր վիրավորվել է, այլ վիրավորներ էլ կան, ես վստահ եմ: Նաև կարծում եմ, որ երկուսը չեն վիրավոր, իմ տեղեկատվությամբ` վիրավորների թիվն ավելի շատ է»:
Գորիսում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին գիշերը տեղի էր ունեցել վիճաբանություն, այնուհետև` կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային կրակոցներից մահացել էր, նրա եղբայրը` ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վիճակում տեղափոխվել էր Զինվորական հոսպիտալ: Տուժել էր նաև Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը, որը նույնպես հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է մարզպետի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին