Դեսպան. Հայոց ցեղասպանությանը վերաբերող Իրանի արխիվները բաց են պատմաբանների համար
«Կարծում եմ, որ պետք է հանձնարարենք պատմաբաններին, որ ուսումնասիրեն իրանական արխիվները: Այսինքն, նրանք կարող են գնալ և հանել այդ արխիվներից ցեղասպանությանը վերաբերող բոլոր նյութերը», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին՝ խոսելով Իրանի կողմից Հայոց ցեղասպանությաnը վերաբերող արխիվների բացման հնարավորության մասին:
Դիվանագետը նաև նշեց, որ անձամբ ամեն տարի՝ ապրիլի 24-ին այցելում է Ծիծեռնակաբերդ:
«Ցեղասպանությունն այն ոճրագործությունն է, որը կատարվել է մարդկության դեմ, բայց մեզ համար դա ընդունելի չէ: Ափսոս, որ նման ոճրագործություններ տեղի են ունենում նաև այսօր, ինչպես օրինակ Սիրիայում, որտեղ հազարներով անմեղ զոհեր կան», - ասաց դեսպան Ռեյսին. «Մենք ընդհանուր առմամբ դեմ ենք ցանկացած սպանությանը»: