ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հերքում է, թե Վանաձորում երկու խաղատուն ունի
Օրերս «Իրատես de facto»-ն, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, թե Գյումրուց ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Վանաձորում երկու խաղատուն ունի, որոնք նրան բավականին եկամուտ են ապահովում:
Երեկ թերթը փորձել է ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանից ճշտել լուրի իսկությունը: Բայց խաղատան անունն անգամ չէինք տվել, ընդամենը հարցրինք` Վանաձորում բիզնես ունե՞ք, անմիջապես հետևել է զայրալից պատասխանը. «Նման բան չկա, սուտ ա, հերյուրանք ա, իրականությանը չի համապատասխանում», հարցին` Կազինո՞ էլ չունեք, Մ. Գրիգորյանը պատասխանել է. «Լոռու մարզում ես բիզնես չունեմ»: Հարցին` գուցե Ձեր անունո՞վ չեն գրանցված` Մ. Գրիգորյանը պատասխանել է. «Չկա նման բան, բացարձակապես»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան