ԱԺ-ից հերքում են. Հովիկ Աբրահամյանն ու Սուրեն Խաչատրյանը համատեղ բիզնես չունեն Փարիզում
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Փարիզում համատեղ բիզնես է հիմնել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ըստ նույն տեղեկությունների՝ վերջերս մեկնել է Ֆրանսիա՝ այդ բիզնեսի հետ կապված ներդրումային փաստաթղթերը ստորագրելու համար: Աբրահամյանն ու Խաչատրյանը ցանկանում են հյուրանոց բացել:
«Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել՝ արդյոք նման բան կա: «Դրանք սուտ տեղեկություններ են և չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է Գոհար Պողոսյանը: