Կոտայքի մարզպետ. Ես կատարել եմ իմ պարտականությունները
«Ես ընդամենը կատարել եմ իմ իրավասությունների շրջանակում իմ պարտականությունները»,- այդպես արձագանքեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն խնդրին, որ Պռոշյանում ձեր նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին գյուղացիները չեն ընդունում:
Հիշեցնենք, որ պաշտոնակատար Արմինե Մելիքյանի աշխատանքային առաջին օրը սկսվել և ավարտվել էր գյուղապետարանի մուտքի մոտ` իր հասցեին հնչած բազմաթիվ մեղադրանքներով: Պռոշյանցիներն ասում են որ իրենց համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նախանշված է հուլիսի 14-ին, իսկ մինչ այդ գյուղապետարան ոչ ոք չի մտնելու:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան