Փաստաբանների գործադուլի պատճառով «Հարսնաքար»-ի գործով դատը հետաձգվել է
Երեկվանից երկօրյա գործադուլ հայտարարած փաստաբաններն այսօր էլ շարունակում են գործադուլը: Panorama.am-ը այսօր առավոտվանից մի քանի ժամ շարունակ բազմիցս փորձել է կապ հաստատել գործադուլի կազմակերպիչ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Սամվել Ջաղինյանի, Լիպարիտ Սիմոնյանի ու Տիգրան Հայրապետյանի հետ` փորձելու հասկանալ, թե այսօր ինչպես է արտահայտվում փաստաբանների բողոքի ակցիան, սակայն վերջինների հեռախոսները մի քանի ժամ շարունակ անջատված էին:
Հատկանշական է, որ փաստաբանների բողոքի պատճառով այսօր հետաձգվել է Հարսնաքարի աղմկահարույց գործով դատավարությունը:
Նախօրեին փաստաբանները «Կոնգրես» հյուրանոցում մեծ հավաք էին կազմակերպել և դժգոհում էին ԲՎճռաբեկ դատարանի գործողություններից:
Թեմային առնչվող. Չեմ ցանկանում և չեմ էլ ցանկանալու դառնալ Փաստաբանների պալատի նախագահ. Հայկ Ալումյան (Տեսանյութ)
Դեպարտամենտի պաշտոնյան բողոքող փաստաբաններին հիշեցրեց ՔԿՀ-ներում գտնվող իրենց գործընկերների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան