Orange-ի աջակցությամբ Շիրակի մարզի Ջրառատ և Սպանդարյան գյուղերում բացվել են համակարգչային կենտրոններ
Orange-ը շարունակում է Հայաստանի համայնքային զարգացման և գյուղական բնակավայրերի տեխնոլոգիական հագեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Շիրակի մարզի Ջրառատ և Սպանդարյան գյուղերում այսօր բացվեցին գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք ստեղծվել են Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Ջրառատ այսօր ունի 1000, իսկ Սպանդարյանը` 1,400 բնակիչ: Երկու գյուղերի բնակիչներն էլ առաջին անգամ հնարավորություն են ստանում, առանց տանը համակարգիչ ունենալու անհրաժեշտության, ձեռք բերել համակարգչային հմտություններ ու օգտվել ինտերնետից: Երկու համակարգչային սրահներն էլ համալրված են 7 համակարգչով, տպիչով, Orange-ի MyFi երթուղիչով, որը տալիս է ներբեռնման մինչև 21.6Մբ/վ արագության հնարավորություն, և հարմարավետ կահավորանքով, որոնք բնակիչներին հնարավորություն են տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4,700,000 դրամ:
«Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և դրանց կիրառումն ամենօրյա կյանքում հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև: Այսպիսի համակարգչային սրահների առկայությունն իրական փոփոխություններ կարող է բերել գյուղական համայնքներում, որտեղ հատկապես երիտասարդությունն ունի հասարակական, մշակութային շփումների ու աղբյուրների, ինչու ոչ՝ նաև ժամանցի հնարավորությունների պակաս», ասել է Orange Հիմնարդամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:
Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան