Գագիկ Ծառուկյանը կմարի «Արմավիա»-ի պարտքերը
«Արմավիա»-ի շուրջ 3 տասնյակ աշխատակիցներ այսօր դարձյալ հավաքվել են «Միկա Լիմիթեդ» ընկերության գրասենյակի դիմաց: Նրանք արդեն իրենց նախկին գործատուից պահանջում էին վճարել իրենց ավելի քան կես տարվա չվճարված աշխատավարձերը, փոխանցում է «Փաստինֆո»-ն:
Շուրջ երկու ժամ գրասենյակի մուտքի մոտ սպասող աշխատակիցների հետ ընկերության ներկայացուցիչները չեն հանդիպել: Ուստի վերջինները որոշեցին օրեր անց նույն պահանջով դարձյալ հավաքվել նույն տեղում:
Իսկ «Արմավիա»-ի գրասենյակից լրատվամիջոցին ասել են, որ նախկինում արված այն հայտարարությունը, թե ոչ մի աշխատակից չվճարված չի մնա` ուժի մեջ է, հավելելով նաև, որ ընկերությունում ներկայում սպասում են իրենց պարտապաններից գումարների, որոնցով մարվելու է նաև աշխատավարձերի պարտքերը:
«Արմավիա»-ի գրասենյակից նաև տեղեկացրել են, թե «առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում» սպասում են, որ իրենց ունեցած պարտքերը կմարի նաև «Ավիա-Սերվիս» ընկերությունը: Այս ընկերությունը զբաղվում է ավիաուղևորների համար սննդի պատրաստմամբ ու մատակարարմամբ և պատկանում է «Մուլտի գրուպ» կոնցեռնին:
Նշենք, որ «Մուլտի գրուպ»-ը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանինն է:
«Արմավիա»-ում խոստացել են, որ ստացվող այս գումարը ևս ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը:
Նախորդող հրապարակումներ. «Արմավիան» սկսում է մարել աշխատողների աշխատավարձերի պարտքերը (Տեսանյութ)
«Արմավիա»-ն աշխատավարձերը չի վճարել. Աշախատակիցները բողոքի են դուրս եկել (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում