Տնտեսություն 10:25 12/06/2013

Հայերը հանգստանալու համար շարունակում են նախընտրել արտերկիրը. գները մատչելի են, իսկ ծառայությունները` շատ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ամառը, թեև դժվարությամբ, բայց կամաց-կամաց մտնում է իր իրավունքների մեջ, իսկ դրան զուգահեռ շատերին սկսում է անհանգստացնել այն հարցը` որտեղ հանգստանալ և ինչպես կազմակերպել հանգիստը: Մարդկանց մեծ մասը նախընտրում է գնալ Վրաստան, Բուլղարիա, ոմանք, իհարկե, հնարավորության դեպքում մեկնում են Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա և եվրոպական այլ երկրներ, իսկ ոմանք էլ նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Հայաստանում:

Panorama.am-ը տուրիստական գործակալություններից փորձեց պարզել, թե որտե՞ղ են այս տարի նախընտրում հանգստանալ հայերը: Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այս տարի եվրոպական երկրներում հանգստանալ ցանկացողների թիվը նվազել է: Պատճառը վիզաների հետ կապված խնդիրներն են: Հետևաբար` քաշքշուկից և թղթաբանությունից խուսափելու համար հայերը նախընտրում են գնալ Վրաստան, Արաբական Միացյալ էմիրություններ, որտեղ վիզաների ձեռք բերումն ավելի հեշտ է:

Տուրիստական գործակալություններից մեկի գործադիր տնօրեն Դիանա Երիցյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում շարունակում է հանգիստը թանկ արժենալ: Այդ իսկ պատճառով մարդիկ նախընտրում են իրենց հանգիստը կազմակերպել արտերկրում, սակայն հիմա էլ ավիատոմսերի բարձր գներն են խոչընդոտ հանդիսանում: «Արտերկրում հյուրանոցներն ավելի մատչելի են, քան Հայաստանում: Մեր երկրում երկու հոգին միջինն օրական պետք է վճարի 30 հազար դրամ, իսկ օրինակ` Հունաստանում դա կարժենա 20 հազար դրամ: Պարզապես ավիատոմսերի բարձր գները թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ մատչելի հանգիստ կազմակերպեն»,- ասաց Դ.Երիցյանը:
Նա նաև նշեց, որ այս տարի նվազել է հանգստացողների թիվը: «Մեր մշտական հաճախորդները, ովքեր տարին երկու անգամ էին հանգստանալու գնում, հիմա մեկնում են մեկ անգամ, այն էլ 7-10 օրով: Մարդկանց ֆինանսական վիճակը վատացել է», - ասաց Դ.Երիցյանը: Այդուհանդերձ, նա նկատեց, որ հայերը շարունակում են նախընտրել հանգստանալ արտերկրում, քանի որ այնտեղ գները մատչելի են, իսկ ծառայությունները` շատ:
Ըստ նրա` Իտալիայում մեկ անձի համար 7 օրյա հանգիստը միջինը արժե 800 եվրո, որի մեջ մտնում է ավիատոմսը, հյուրանոցը` մեկանգամյա սնունդով: Իսպանիսյում էլ գները գրեթե նույն են, հնարավոր է մի փոքր ավելի էժան:

Մեկ այլ ընկերության մենեջեր Մանուշ Քալանթարյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում փաստեց, որ այս տարի եվրոպական երկրներ գնացողների թիվը նվազել է` կապված վիզայի հետ: Սակայն հայերի նախընտրություններն ամառային արտերկրյա հանգստի դեպքում չեն փոխվում` Իտալիա, Իսպանիա, Վրաստան և այլն: Մեկ անձի համար 7-ից 10-օրյա հանգիստն առանց ավիատոմսի Իտալիայում արժե 330 եվրո, ավիատոմսով` 1400-1500 եվրո: Այս պահին ընկերությունն թեժ տուր ունի դեպի Վրաստան, որը սկսվում է 78 հազար դրամից, դրա մեջ մտնում են տրանսպորտի, հյուրանոցի ծախսերը, ինչպես նաև երեքանգամյա սնունդը:
Մ.Քալանթարյանը նշեց նաև, որ հայերը նախընտրում են գնալ Եգիպտոս, Շրի Լանկա: Թեև ամառը Դուբայում հանգստանալու համար նախընտրելի չէ, այդուհանդերձ, Դուբայում հանգստանալու պահանջարկը մեծ է. 1 անձի համար 7օրյա հանգիստը Դուբայ սկսվում է 870 դոլարից: Ըստ նրա` հայերը հիմնականում նախընտրում են ծովափնյա երկրներ, սակայն նրանք շատ պահանջկոտ են` ցանկանում են քիչ գումար վճարել, բայց օգտվել բարձրակարգ հյուրանոցների կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից:

Տուրիստական գործակալություններից մյուսի տնօրեն Ռուզաննա Ալոյանը հայտնեց, որ ամառվա սեզոնին հայերը նախընտրում են մեկնել եվրոպական երկրներ, իսկ ձմռանը Արաբական Միացյալ էմիրություններ: «Իսկ գները կախված են նրանից, թե ինչ հյուրանոցներ են նախընտրում հանգստացողները: Այսինքն` ամեն մեկն իր գրպանին համապատասխան հանգիստ է կազմակերպում»,- նշեց նա` հավելելով, որ երկու հոգու համար 7 օրյա հանգիստը եվրոպական երկրներ սկսվում է 1200 դոլարից: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս տարի մեկնողների թիվը նվազել է:

Մի ուրիշ ընկերությունից էլ հաստատեցին, որ հայերը չեն փոփոխում հանգստի կազմակերպման նախընտրությունները` Վրաստան, Եգիպտոս, Դուբայ և այլն: Անթալիա մեկնում են հանգստի` 7 օրվա համար վճարելով միջինը 600 դոլար, իսկ ակցիաների ժամանակ` 300 դոլար, Վրաստանում` 42 հազար դրամ, իսկ Դուբայում 5 օրյա հանգիստը երկու հոգու համար արժե 400 հազար դրամ` ներառյալ ավիատոմսը, Եգիպտոսում 7 օրյա հանգիստը մեկ անձի համար սկսվում է 380 դոլարից: «Հայաստանում հանգստանալու համար մարդիկ վճարում են այնքան, որքան արտերկրում, ուստի հայերը հիմնականում նախընտրում են այդ գումարով հանգստանալ ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում»:

Եվս մեկ տուրիստական գործակալությունից հայտնեցին, որ հայերը հիմա նախընտրում են հանգստանալ ավելի մոտ երկրներում` Վրաստանում, Արաբական միացյալ էմիրություններում և Թուրքիայում: Այսպես, ըստ նրանց, եվրոպական երկրներում մեկ անձի համար 7օրյա հանգիստը սկսվում է 1300 եվրոյից, իսկ առանց ավիատոմսի` 460 եվրոյից, Վրաստանում կարելի է հանգստանալ` վճարելով 70- 100 հազար դրամ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}