ՊՆ-ն հաստատում է. ձերբակալվել են մայոր Հարությունյանը և փաստաբան Ազատ Ավագիմյանը
ՀՀ զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր, հունիսի 12-ին, ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու և ստանալու պահին ձերբակալվել են ՀՀ ՊՆ ՔԾ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը և փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:
Panorama.am-ը ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը: Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նշենք, որ ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր կատարվածի մասին:
Մեր տեղեկություններով, Ազատ Ավագիմյանը ԼՂՀ Փաստաբանների պալատի փաստաբան է:
Նախորդող հրապարակում. Կաշառքի գործով ձերբակալվել են քննչական բաժանմունքի պետ և փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա