Հայաստանի հավաքականը ջախջախեց Դանիայի ընտրանուն (Տեսանյութ)
Կոպենհագենի Պարկեն մարզադաշտում ավարտվեց աշխարհի 2014 թ. ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը: Սեփական հարկի տակ Մալթայից կրած պարտությունից հետո քչերն էին հավատում, որ արտագնա խաղում մեր ընտրանին կկարողանա հաղթանակ տոնել, սակայն ինչպես ասում են` ֆուտբոլն անկանխատեսելի է, ինչի ապացույցն էլ այս մրցավեճն էր, որում Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնեց 4:0 հաշվով:
Առաջին գոլը գրանցվեց հանդիպման առաջին րոպեին: Արազ Օզբիլիսի փոխանցումից հետո Դանիայի ազգային հավաքականի դեմ մեն-մենակ դուրս եկավ Յուրա Մովսիսյանը և բացեց հաշիվը:
Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին Արազ Օզբիլիսը փոխանցում ստանալով խորքից` կրկին մեն-մենակ մնաց Դանիայի ազգային հավաքականի դարպասապահի դեմ և գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին կրկին փայլեց Յուրա Մովսիսյանը` սուր անկյունից դառնալով հրաշալի գոլի հեղինակ:
Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Հենրիխ Մխիթարյանը: 82-րդ րոպեին շրջանցելով դանիացի 2 ֆուտբոլիստներին` Հենրիխը 4-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:
Այսպիսով` Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 4:0 հաշվով և հաջորդ փորձությունը սպասվում է սեպտեմբերի 6-ին: Նույն մրցաշարի շրջանակներում մեր ընտրանին կհուրընկալվի Չեխիայի ազգային հավաքականին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում