Ուսման վարձի զեղչեր` կարկուտից տուժած համայնքների ուսանողներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»:
Այս մասին հայտնեցին ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարկուտից տուժած համայնքների ցանկը`
1. Արմավիր
2. Ալաշկերտ
3. Արևիկ
4. Ամասիա
5. Արաքս
6. Ակնալիճ
7. Արշալույս
8. Բերքաշատ
9. Բամբակաշատ
10. Գետաշեն
11. Հայկավան
12. Հուշակերտ
13. Նալբանդյան
14. Նոր-Կեսարիա
15. Նոր Արտագերս
16. Նոր Արմավիր
17. Շենիկ
18. Շենավան
19. Ջրաշեն
20. Սարդարապատ
21. Քարակերտ
22. Ֆերիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա