Արագածոտնի մարզպետն այլևս տեղակալներ չունի
Հրապարակը գրում է. «երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանը: Մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել էր Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հայրը,և այդ պաշտոնն առայսօր թափուր է մնացել:
Փաստորեն, Արագածոտնի մարզպետը մնաց առանց տեղակալների, ու եթե մեկ տարի թափուր է մեկ տեղակալի տեղը, ապա մարզի կառավարման համակարգում ոչինչ չի փոխվի, եթե թափուր մնա նաև մյուս տեղակալի աթոռը: Գուցե էլի բան չփոխվի, եթե թափուր մնա անգամ մարզպետի աթոռը: Կամ էլ անգամ եթե ինչ-որ բան փոխվի, ապա կփոխվի դեպի լավը, ժողովրդի օգտին»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան