Վրաց խաղաղապահներին սպառնացող հոլովակը Թալիբանի հետ կապ չունի. Վրաստանի ՆԳ նախարար
Աֆղանստանում ծառայող վրացի խաղաղապահների հասցեին սպառնալիքներ պարունակող տեսահոլովակը բեռնվել է Վրաստանում և թալիբների հետ կապ չունի, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին, գրում է «Ռիա Նովոստին»: Նա ասել է, որ արդեն հաստատվել է հոլովակը տեղադրողի IP հասցեն և հայտնի է նրա տեղը: Ներկայում ակտիվ քննչական միջոցառումներ են իրականացվում, աջակցում է ՀԴԲ-ն, ինչպես նաև Իսրայելը: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ խնդրանքով միանալ հոլովակի ստեղծողների ու պատվիրատուների անձը հաստատելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու