Լ. Հովսեփյան. Էրդողանի և նրա կուսակցության մեծ ինքնավստահությունը կարող է վտանգավոր լինել
Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանի վճռականությունը և «Արդարություն և զարգացում» կուսակցության բավական մեծ ինքնավստահությունը կարող է վտանգավոր լինել: ԱԶԿ-ն դրսևորում է մեծ ինքնավստահություն և քայլեր ձեռնարկում դա ի ցույց դնելու ուղղությամբ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` նշելով, որ հրապարակայնորեն այդ ինքնավստահությունն ի ցույց դնելու քայլերից են առաջիկայում նախատեսվող մեծ հանրահավաքները Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում:
Էրդողանը հայտնի է որպես խիստ զգացմունքային, անկանխատեսելի անձնավորություն, սակայն նման որոշումը անսպասելի չէր, քանի որ վերջին իրադարձությունների հետ կապված անընդհատ շեշտվում էին իշխող կուսակցության հնարավորություններն ու «մեծ բանակը»:
Էրդողանը ցանկանում է իրեն և ԱԶԿ-ին աջակցողներին դուրս բերել հրապարակներ մեծ ցույցերի, որով էլ կազդարարի ինչպես նախատեսվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը, այնպես էլ կփորձի ցույց տալ իր գլխավորած ուժի բացարձակ գերակայությունը քաղաքական կյանքում: Սա բավական վտանգավոր է այնպիսի իրավիճակում, երբ երկրում կան հակակառավարական ընդվզումներ, գրանցվում են բախումներ և մյուս կողմից հրապարակ են բերվում իշխանական ուժին սատարողներն ու աջակիցները: Փաստորեն, դրանով նաև Էրդողանը գոնե ցուցադրաբար ի դերև է հանում երկրում հասարակական հակադիր բևեռների գոյությունն ու էլ ավելի սրում իրավիճակը: Նման նախաձեռնությունը կարող է էլ ավելի սրել իրավիճակը՝ տանելով հասարակական բախումների տարբեր բևեռների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու