ՀՀ ՊՆ. հայ-հունական ռազմական համագործակցությունը զարգանում է ֆինանսական ճգնաժամից անկախ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները այս տարվա ընթացքում աճել են, չնայած Հունաստանում առկա ֆինանսական խնդիրներին: Նա նաև նշել է, որ համագործակցության զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան այս տարվա ընթացքում նախատեսվող` Հունաստանի պաշտպանության նախարարի և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը Հայաստան: Նախարար Օհանյանը շեշտել է, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը:
Իր հերթին` դեսպան Ի. Տաղիսը ևս հավաստիացրել է գործընկերային բարձր մակարդակի հարաբերությունների մասին, և վստահեցրել, որ իր լիազորությունների սահմաններում աջակցելու է հայ-հունական պաշտպանական համագործակցության խորացմանը և ամրապնդմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու