Տնտեսություն 09:15 12/06/2013

Գյուղացուց կաթը ցածր գնով են սկսել մթերել. Բայց ոչ բոլորն են կաթնամթերքն էժանացնում

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները նվազեցրել են մթերվող կաթի գինը, ինչն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն պատրաստվում է հետազոտություն իրականացնել, պարզելու` թե ինչպես եղավ, որ կաթնամթերքի գինը բարձրացավ, իսկ մթերման գինը նվազեց:

«Համապատասխան նամակներով կդիմենք լիազոր մարմիններին, պատասխաններ ստանալուց հետո հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-Panorama.am-ին ասաց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Գալա»-ն երեկ հայտնել էր, որ Շիրակի մարզի մի շարք գյուղերում կաթ մթերող ընկերությունները առանց որևէ մեկնաբանության իջեցրել են կաթի մթերման գինը. նախկին 150-ի փոխարեն գյուղացիներից կաթը գնում են 140 դրամով: Ըստ աղբյուրի, կաթի մթերման գինը իջեցրել են միաժամանակ բոլոր ընկերությունները՝ «Իգիթ»-ը, «Աշտարակ կաթ»-ը, «Թամարա»-ն և այլն:

Գյուղատնտեսության նախարարության համար, պարզվում է, մթերման գնի նվազումը սպասելի էր:
ԳՆ Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ աշնան վերջին, ձմռան ու գարնան առաջին ամիսներին կաթի արտադրության ծավալները նվազում են, ինչի հետևանքով էլ կաթի մթերման գինը բարձրանում է:

«Ամսական արտադրվում է 25-30 հազար տոննա կաթ: Այդ ընթացքում մթերման ամենաբարձր գներն են սահմանվում` 170-200 դրամ: Ամեաբարձր գնով մթերում է Բոնիլատը, այն գնում է միայն ներկրված կովերի կաթը»,-ասաց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ կաթի արտադրության ծավալների աճին զուգահեռ մթերման գինը նվազում է:

Օրինակ, հունիսին արտադրվել է 80 հազար տոննա: Նախարարության պաշտոնյան նկատել է, որ մթերման գները նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ բավականին բարձր են, եթե անցյալ տարվա այս ամիսներին մթերվում էր 120-130 դրամով, ապա այսօր 150-160 դրամով:

«Դա պայմանավորված է վերամշակողների կողմից անարատ կաթի պահանջարկի կտրուկ ավելացմամբ և իհարկե հանրապետությունից կաթնամթերքի արտահանման ծավալների ավելացմամբ` հիմնականում պանրի տեսքով: Օրինակ 2012-ին 2011-ի համեմատ 2.5 անգամ պանրի արտահանման ծավալներն ավելացել են: Այս տարի միայն մայիսի ամսվա վերջին շաբաթում 42 տոննա պանիր է արտահանվել»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

Մամուլում բարձրացված աղմուկից հետո Ա. Հովհաննիսյանը զրուցել է «Իգիթ» ընկերության տնօրինության հետ: «Նորից մթերման գինը կդարձնեն 150 դրամ»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյան այն համոզմանն է, որ մթերման գնի նվազմանը զուգահեռ կէժանանա նաև կաթնամթերքը:
«Դա մեր ասելու բանը չի, բայց կաթի մթերման գնի նվազումը պետք է տրամաբանորեն հանգեցնի վերամշակողների կողմից գնի համամասնորեն իջեցմանը»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա մոնիտորինգը 5 խոշոր սուպերմարկետներում` «Սաս», «Սթար», «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Մոսկվիչկա» ցույց է տվել, որ վերջին օրերին կաթնամթերքն էժանացել է 5-20 դրամով:
Օրինակ, «Մոսկվիչկա» սուպերմարկետում «Աշտարակ կաթ» ընկերության 200 գրամանոց 1.8 տոկոս յուղայնությամբ թթվասերը 250 դրամից դարձել է 240 դրամ: Նույն թթվասերը «Երևան սիթի»-ում վաճառվում է 230 դրամով` նվազել է 5 դրամով: «Սթար»-ում նույն թթվասերն էժանացել է 10 դրամով` վաճառվում է 230 դրամով: Մյուս սուպերմարկետներում ևս հանձնաժողովի աշխատակիցներ էժանացում արձանագրել են: «Մարիաննա» ընկերության պարագայում դեռ գների իջեցում չեն արձանագրել:

Եթե ընկերությունը չնվազեցնի գները, Հանձնաժողովը կարո՞ղ է ստիպել նրանց դա անել:

«Մենք չենք կարող գին կարգավորել, դա մեր գործառույթը չէ: Մենք կարող ենք չարաշահման հետ կապված քայլեր ձեռնարկել»,-ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, հիշեցնելով, որ ազատ շուկայական տնտեսությունում գինը որոշվում է առաջարկի և պահանջարկի հարաբերությամբ:
«Խոշորների դեպքում հանձնաժողովը նայում է, որ գների բարձրացումը լինի համահունչ` մթերված հումքը արտադրվածին, մենք նայում ենք գնագոյացման ողջ շղթան»,-ասաց նա:

«Աշտարակ Կաթ» ընկերությունից պատասխանեցին, որ կաթնամթերք արտադրող գործարանում կաթը գնվում էր միջինը 160 դրամով` նախորդ տարվա 130-ի փոխարեն: Արդյունքում կարելի է փաստել, որ կաթնամթերքի հումքի շուկայում, նույնիսկ ամառային փուլին անցնելուց հետո էլ կաթը մթերվում է անցյալ տարվա համեմատ 25-30%, կամ 30 դրամով բարձր գնով:

«Մի կարևոր նկատառում ևս. անկախ այն բանից, թե ինչ արժեքով է գնվում կաթը, վերամշակողները վճարում են նաև 20% ԱԱՀ, մինչդեռ ֆերմերային տնտեսությունները ազատված են ԱԱՀ-ից: Արդյունքում վերամշակողի վրա կաթի գինը 20%-ով ավելի բարձր է նստում: Կաթնամթերքի գների հետ կապված՝ պետք է հաշվի առնել նշված հանգամանքները ևս»,-պատասխանեցին ընկերությունից:

Հարցին, թե ինչպես է մթերման գնի նվազումն անդրադարձել ընկերության արտադրած կաթնամթերքի գնագոյացման վրա, Ընկերությունից, նշեցին, թե արտադրատեսականու գնային քաղաքականությունը պայմանավորված չէ միայն այս տարվա կաթի գների հետ, այլ վերջին երեք տարիներին հումքի, արտադրության համար անհրաժեշտ նյութերի, էներգակիրների գների բարձրացմամբ, որտեղ ընդգրկված չէ այս տարվա ընթացքում էներգակիրների գնաճը:

«Կաթնամթերք արտադրող ընկերությունները երեք տարի շարունակ արտադրատեսականու գները կարողացել են համեմատաբար հաստատուն պահել իրենց ներքին ռեսուրսների և վարկերի հաշվին: Վերջին անգամ մեր արտադրատեսականու գները վերանայվել են այս տարվա մայիս ամսին և ներկայումս որևէ նոր փոփոխության չեն ենթարկվել»,-ասացին ընկերությունից:

Նախորդող հրապարակում`

Հերթական թանկացումը. 10-12%-ով կաթնամթերքի գները բարձրացել են

Գյուղացին դժգոհ է կաթի մթերման գնից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}