Յուրա Մովսիսյան. «Ապացուցեցինք, որ ունենք ուժեղ հավաքական»
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Դանիայի նկատմամբ տոնած 4:0 հաշվով հաղթանակը: Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն:
«Չէի կարծում, որ կկարողանանք հաղթել 4:0 հաշվով: Մենք ապացուցեցինք, որ ուժեղ հավաքական ունենք: Սա հաղթանակ էր մեր երկրպագուների, մեր ազգի և մեր գլխավոր մարզչի համար:
Մալթայի ընտրանուն սեփական հարկի տակ զիջելուց հետո ենթարկվեցինք սուր քննադատության: Դա ողբերգություն էր: Սակայն հիմա ապացուցեցինք, որ ունենք կամքի ուժ:
Հավաքականում խաղալը մեզ համար մեծ պատիվ է: Մենք այստեղ հանդես չենք գալիս հանուն փողի»,- հայտարարել է Մովսիսյանը: