Ինչպես են սպանել գործարար Հովհաննես Մուրադյանին (տեսանյութը`«Lotte Plaza»-ի )
Մոսկովյան «Lotte Plaza» հյուրանոցում հայազգի գործարար Հովհաննես Մուրադյանի սպանության հեղինակին հնարավոր է գտնել հյուրանոցի անվտանգության համակարգի կողմից տեսանկարահանող սարքերի միջոցով, փոխանցում է «Lifenews»-ը: Լրատվամիջոցի տրամադրության տակ են հայտնվել կադրերը, թե ինչպես են սպանում հայազգի գործարարին:
Տեսանյութում հարվածի պահը չի ֆիքսվել, սակայն պարզ երևում է ինչպես է սև հագած մարդասպանը վազելով մոտենում հյուրանոց մտնող գործարարին, այնուհետև երևում է, թե ինչպես է արդեն հարված ստացած գործարարը կորցնում հավասարակշռությունը, անցորդների օգնությամբ նստում քարին ու պառկում:
Գործարարը տեղում մահացել է:
Հովհաննես Մուրադյանը Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն էր:
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության քննչական ծառայությունում Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանի եղբոր` գործարար Հովիկ Մուրադյանի սպանության փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել` ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով` «սպանությունը»:
Հայտնի է, որ Հովհաննես Մուրադյանը հյուրանոց էր գնացել բիզնեսի գծով իր գործընկերոջ հետ հանդիպելու համար: 20 տարուց ավել է, ինչ նա և իր եղբայրը, ըստ կայքի, ղեկավարում են շինարարական «ԲԱՄՕ» կոնցեռնը:
Ի դեպ, «ԲԱՄՕ» ընկերությանն է պատկանում Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:
Նախորդող հրապարակումներ. «ԲԱՄՕ»-ի հայազգի սեփականատիրոջ սպանության վարկածներ են շրջանառվում
Իրաքում ՀՀ դեսպանի եղբոր սպանության կապակցությամբ քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները