ԼՂՀ նախագահը հարգանքի տուրք է մատուցել Մոնթե Մելքոնյանի հիշատակին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին այցելել է Արցախի Մարտունի քաղաքը և մասնակցել Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը ծաղկեպսակներ է դրել Ավոյի և զոհված ազատամարտիկների հուշարձաններին ու մասնակցել Մարտունու մշակույթի պալատում Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային Ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու